Բրիտանական պարբերականի նախկին աշխատակիցը 155 անգամ գաղտնալսել է Քեյթ Միդլթոնի հեռախոսը
Բրիտանական News of the World պարբերականի նախկին աշխատակիցը գաղտնալսել է Քեյթ Միդլթոնի հեռախոսը առնվազն՝ 155 անգամ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով BBC News-ին:
Այդ մասին հայտնի է դարձել հասարակական գործիչների հեռախոսների գաղտնալսման գործով 2000-ից մինչև 2006թ.-ը News of the World-ի աշխատակիցների անցկացրած հետաքննության արդյունքում:
Գործի նյութերի համաձայն՝ արքայազն Վիլյամի ապագա կնոջ հեռախոսը գաղտնալսել է Կլայվ Գուդմանը, ընդ որում՝ առաջին անգամ նա դա արել է 2005 թ.-ին:
Գուդմանը նաև 35 անգամ գաղտնալսել է արքայազն Վիլյամի հեռախոսը, իսկ արքայազն Հարիինը` 9 անգամ: Ամբաստանյալը հայտարարում է, որ անմեղ է:
News of the World-ի շուրջ սկանդալը բռնկվել է 2006 թ.-ին, երբ լրագրողները վերջինիս կասկածել են գաղտնալսման մեջ: Կլայվ Գուդմանը պարբերականի՝ գաղտնալսման գործով ձերբակալված առաջին աշխատակիցներց էր: 2011 թվականին News of the World պարբերականը փակվել է:










