«Կուտակային կենսաթոշակների մասին» լրամշակված օրենքն ընդունվեց

12:47 • 15.05.14

Կառավարության կողմից ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ և ամբողջական ընթերցմամբ` 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ քվեարկությամբ։


«Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները քվեարկեցին դեմ, բացառությամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ով ձեռնպահ քվեարկեց։ «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» ևս քվեարկեցին ձեռնպահ: Կողմ քվեարկեց «Հանրապետական» խմբակցությունը:


Վարման կարգի վերաբերյալ խոսեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը, ով հարցրեց, թե արդյո՞ք ընդունվել է կառավարության կողմից ՕԵԿ-ի՝ նույն օրենքին վերաբերող առաջարկը: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ կառավարությունը մերժել է ՕԵԿ-ի առաջարկը: Դրանից ելնելով՝ ՕԵԿ պատգամավորը նշեց, որ դեմ եմ քվեարկելու նախագծին:


Նշենք, որ լրամշակված օրենքում տեղ է գտել քաղաքացիների կամարտահայտությունը. եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր գումարները փոխանցվեն կենսաթոշակային ֆոնդերին, կարող է դիմում ներկայացնել գործատուին։