Էստոնիայում պատրաստվել է 22-մետրանոց բուտերբրոդ՝ կիլկի ձկով

17:54 • 15.05.14

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում քաղաքի բնակիչները պատրաստել են աշխարհում ամենաերկար կիլկի ձկով բուտերբրոդը։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, քաղաքապետարանի մոտ ցուցադրության հանված բուտերբրոդի երկարությունը 22 մ է, իսկ լայնությունը՝ 30 սմ։

 

Տալլինի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ ռեկորդակիր բուտերբրոդը պատրաստել են տեղի 2 տասնյակից ավելի ռեստորանների ու սրճարանների խոհարարները։