Գերմանիայում 5.000 բադ ճանապարհային կոլապսի պատճառ է դարձել
Գերմանիայի արևելյան հատվածում ավտոմոբիլային մայրուղիներից մեկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մի քանի ժամ շարունակ կաթվածահար է եղել երթևեկությունը, և գոյացել է մի քանի կիլոմետրանոց խցանում։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, մայրուղու բաժանարար արգելապատնեշին բախված բեռնատարը շրջվել է, ինչի հետևանքով դրա մեջ գտնվող մոտ 5.000 բադիկները դուրս են եկել։
Անսպասելիորեն ազատության մեջ հայտնված փետրավորները հանգեցրել են տրանսպորտային կոլապսի։ Ոստիկաններն անմիջապես շրջապատել են դեպքի վայրը, սակայն նրանք մի քանի ժամ շարունակ ստիպված են եղել որսալ ճանապարհով վերուվար անող բադերին։
Բոլոր բադերին հավաքելու բարդ գործընթացն ավարտվել է միայն լուսաբացին, ինչից հետո երթևեկությունը վերականգնվել է։










