Ճապոնացիներն այնպիսի մարտկոց են մշակել, որը լիցքավորվում է 20 անգամ ավելի արագ, քան լիթիում-իոնային մարտկոցները

00:03 • 15.05.14

Ճապոնական Power Japan Plus ընկերությունը Կյուսյուի համալսարանի փորձագետների հետ համատեղ ստեղծել են մի մարտկոց, որն աշխատում է ածխածնային միջուկի օգնությամբ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Արտադրողների հավաստիացմամբ` Ryden անունը ստացած մարտկոցը 100 %-ով բաղկացած է վերամշակման ենթակա նյութերից, ընդ որում՝ լիցքավորվում է 20 անգամ ավելի արագ, քան՝ լիթիում-իոնային մարտկոցները:


Բացի այդ՝ Power Japan Plus ընկերությունում նշել են, որ Ryden մարտկոցների արտադրությունն ավելի մատչելի է, սակայն չեն մանրամասնե՝ ինչ հարաբերակցությամբ:
 

Ճապոնացիներն այնպիսի մարտկոց են մշակել, որը լիցքավորվում է 20 անգամ ավելի արագ, քան լիթիում-իոնային մարտկոցները