Հարավկորեական խորտակված նավի նավապետին, անձնակազմին մարդասպանության մեղադրանք է ներկայացվել

09:12 • 15.05.14

Հարավկորեական խորտակված նավի նավապետին, անձնակազմի անդամներին մարդասպանության մեղադրանք է ներկայացվել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

68-ամյա նավապետ Լի Չուն-Սոկը մեղադրվել է նավը խորտակվելիս լքելու և այն բանի համար, որ ուղևորներին հորդորել է մնալ իրենց տեղերում:

 

Ապրիլի 16-ին տեղի ունեցած նավաբեկության հետևանքով 281 մարդ էր մահացել, մեծ մասը՝ դպրոցականներ։  Նավապետին, ինժեներին, անձնակազմի երկու անդամի ազատազրկում է սպառնում:

 

Դատախազը նավի անձնակազմի ևս 11անդամի մեղադրել է անփութության համար: Ձերբակալվել են մի քանի անձինք, որոնք նավի խորտակման պահին այնտեղ չեն եղել, այդ թվում՝ նավի սեփականատեր ընկերության 5 աշխատակիցների, անվտանգությունը վերահսկող ընկերության աշխատակցին: