Ընտանեկան վեճն Ավստրալիա ուղևորվող ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառ է դարձել

11:45 • 15.05.14

Մայիսի 14-ին Սինգապուրից Սիդնեյ ուղևորվող Scoot ավիաընկերության ինքնաթիռն ընտանեկան վեճի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Ինդոնեզիայի Բալի կղզում: Կոնֆլիկտի մասնակցին, ով վիճել էր ամուսնու հետ, պահանջվել է շտապ բուժօգնություն, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Սինգապուրի Straits Times թերթին:

 

Միջադեպից հետո կինը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել: Նրան պահանջվել է շտապ բուժօգնություն, այդ պատճառով ինքնաթիռի կապիտանը վայրէջքի մասին որոշում է կայացրել, հաղորդում է թերթը:
Վեճի մասնակիցների ազգությունը չի հաղորդվում:

 

Ինքնաթիռը ստիպված է եղել լքել նաև ուղևորներից մեկը, ով հարբած վիճակում է եղել և պահանջել է առանց կանգառի չվերթ դեպի Ավստրալիա։