Սնոուդենը կդառնա գերմանական համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր

10:03 • 15.05.14

Գերմանիայի Ռոստոկ քաղաքի համալսարանը պատրաստվում է մոտ ժամանակներս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին գիտությունների պատվավոր դոկտորի կոչում շնորհել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Bild-ին:

 

Ռոստոկի համալսարանի հումանիտար և մաթեմատիկական գիտությունների ֆակուլտետը ցանկանում է գիտական աստիճան շնորհել Սնոուդենին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից զանգվածային լրտեսության մասին գաղտնի տվյալների հրապարակման համար: ԿՀՎ-ի նախկին աշխատակցին գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու մասին որոշումը հավանության է արժանացրել ֆակուլտետի խորհրդի 22 անդամների 60 տոկոսից ավելին, որոնց կարծիքով՝ Սնոուդենը կատարել է դասական լուսավորության գործառույթ՝ հրապարակելով տվյալները:

 

Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կախված է համալսարանաի ռեկտոր Վոլֆգանգ Շարեկից, ով նախկինում կասկած էր հայտնել նման որոշման լեգիտիմության առիթով: Ռեկտորը կարծում է, որ Սնոուդենը չունի բավարար գիտական գիտելիքներ նման աստիճանի համար։