Տաջիկստանի նախագահը բարձրացրել է դստեր պաշտոնը՝ նշանակելով երկրի առաջին փոխարտգործնախարար
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր իր դստերը՝ Օզոդա Ռահմոնին, նշանակել է Տաջիկստանի առաջին փոխարտգործնախարար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Օզոնդա Ռահմոնը մինչ այդ եղել է փոխնախարար, իսկ առաջին փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է Մահմուդջոն Սոբիրովը, որը Թուրքմենստանում դեսպան է նշանակվել մայիսի սկզբին»,-հաղորդել են Տաջիկստանի արտգործնախարարությունից։
Աղբյուրի խոսքով՝ փոխարտգործնախարարի պաշտոնում նախագահի դստերը փոխարինել է Փարվիս Դոդովը, որն ավելի վաղ աշխատել է արտգործնախարարության այլ բաժնում։










