Թուրքիայի և Սիրիայի սահմանին պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

17:19 • 15.05.14

Թուրք-սիրիական սահմանին ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ ստացել են վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն։

 

Ավտոմեքենան պայթել է սահմանամերձ Բոբ էս Սալամ բնակավայրի ավտոկայանատեղիում։ France Press գործակալության տվյալներով՝ զոհերի թվում կան կանայք և երեխաներ։