Ուկրաինայի նոր նախագահը կընտրվի 5 տարով. Ուկրաինայի Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը որոշել է, որ մայիսի 25-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում հաղթող թեկնածուն երկիրը կղեկավարի 5 տարի ժամկետով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ այս մասին հայտարարել է Левый берег պարբերականը՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ները:
«Սահմանադրական դատարանն արդեն որոշում է կայացրել այս գործով: Որոշված է, որ հաջորդ նախագահը կաշխատի 5 տարով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հրատարակչության տվյալներով՝ այս որոշման հետ կապված բոլոր մանրամասներն ու իրավաբանական հարցերը կհրապարակվեն մայիսի 16-ին:










