Ռուսաստանում հնարավոր է արգելափակեն Twitter-ն ու Facebook-ը
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր»-ից հայտարարել են, որ այդ երկրում հնարավոր է Twitter և Facebook սոցիալական ցանցերի արգելափակումը, հայտնում է «Дождь» հեռուստաալիքը:
Կառույցի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովի համապատասխան հայտարարությունից հետո այժմ նշվում է, որ այնտեղ իսկապես դիտարկվում է նշված սոցցանցերի արգելափակման հնարավորությունը, «դրանում ռիսկեր չեն տեսնում»:
Ավելի վաղ Կսենզովը հայտարարել էր, որ մի շարք արտասահմանյան ինտերնետ-ընկերությունների ղեկավարությունը շփման չի գնում ռուսաստանյան իշխանությունների հետ, և «օգտատերերին օգտագործում են իբրև քաղաքական գործիք»: Ըստ «Ռոսկոմնադզոր»-ի՝ դա «սոցիալական սպառնալիք» է, ուստի կառույցը պատրաստ է արգելափակել սոցցանցերը Ռուսաստանում:










