Բրիտանացի թոշակառուն ռեկորդ է սահմանել՝ ունենալով աշխարհում սրտի ամենադանդաղ ռիթմը

12:10 • 16.05.14

Բրիտանացի 81-ամյա թոշակառու Դենիել Գրինն ուղղակի ապշեցրել է բժիշկներին, ովքեր պարզել են, որ տղամարդն ունի աշխարհում սրտի ռիթմի ամենադանդաղ ցուցանիշը։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տղամարդու սրտի աշխատանքի ցուցանիշը 26 զարկ/ րոպե է, ինչն ավելի ցածր է աշխարհի լավագույն աթլետների ցուցանիշից։

 

Գրինի ռեկորդի մասին հայտնի է դարձել, երբ տարեց տղամարդը բուժզննություն է անցնելիս եղել։ Արդյունքում մասնագետները պարզել են, որ բրիտանացու սրտի աշխատանքն ավելի ցածր է Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցված ներկայիս ռեկորդակիր Բրեդլի Ուիգինսի ցուցանիշից (27 զ/ր)։

 

Աղբյուրը հավելում է, որ սովորաբար հասուն տղամարդկանց շրջանում նորմալ է համարվում 72-100 զ/ր սրտի աշխատանքի ցուցանիշը։
 

Բրիտանացի թոշակառուն ռեկորդ է սահմանել՝ ունենալով աշխարհում սրտի ամենադանդաղ ռիթմը