Գիտնականները խոստանում են մեկընդմիշտ ազատվել կարմրուկից
Փորձարարական հակավիրուսային ERDRP-0519 դեղամիջոցը կարող է ընդմիշտ ազատել կարմրուկից, որը տարեկան մոտ 150.000 մարդու կյանք է խլում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով lOL.co.za-ին:
Ներկա դրությամբ կարմրուկի բռնկումների մեծ մասը պատվաստումներից հրաժարվելու հետևանք է (մեծամասամբ դա վերաբերում է երեխաներին):
Մինչդեռ որպեսզի պաշտպանությունը գործի, պետք է պատվաստվի մարդկանց կրիտիկական զանգվածը` բնակչության 90%-ը, Եվրոպայում՝ 60-90 %-ը:
Ընդ որում, պատվաստում չստացած մարդկանց յուրաքանչյուր երրորդի մոտ կարմրուկին հետևում է թոքաբորբը կամ ուղեղի բորբոքումը:
Ինչ վերաբերում է նոր միջոցին, ապա այն արգելափակում է վիրուսի վերարտադրությունը, օրգանիզմին թույլ է տալիս զարգացնել իմունիտետն ու խուսափել մահից:










