Նյարդաբանները գտել են, թե ինչն է միավորում կպչուն մտքերն ու մեղքի զգացողությունը

23:34 • 16.05.14

Կպչուն մտքերը խանգարում ու միաժամանակ վախեցնում են, և որպեսզի հնարավոր լինի ազատվել մտքերի պատճառած անհանգստությունից, մարդը հոգնեցուցիչ և ավելի քիչ կպչուն գործողությունների է դիմում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Այսպես ասած՝ փակուղի է ստեղծվում: Շատ հայտնի մարդիկ բազմիցս բողոքել են այդ խնդրից, այդ թվում՝ Դևիդ Բեքեմը, Քեմերոն Դիասը և Ջասթին Թիմբրլեյքը:


Գոլդսմիթս քոլեջի և Վինչեսթերի համալսարանի աշխատակիցների վերջին աշխատանքը լույս է սփռել այդ խնդրի վրա: Պարզվել է, որ մեղքի զգացողության և անհանգստության հետ կապված՝ ուղեղի հատվածը առավել ակտիվ է օbsessive պարտադիր խանգարում ունեցող մարդկանց մոտ:


Այդ հատվածը պատասխանատու է ինքնության, պատասխանատվության, տեղեկությունների մշակման, պատճառահետևանքային կապերի, անբարոյական վարքագծի համար:


Որքան ուժեղ են արտահայտվել ախտանիշները, և որքան ավելի շատ են հիվանդները հավատացել իրենց մտքի ուժին, այնքան ավելի բարձր են եղել ակտիվության ցուցանիշները:


Այժմ մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել ուղեղի խթանման մեթոդները, որպեսզի փոխեն հիվանդների մտքերի ընթացքը:
 

Նյարդաբանները գտել են, թե ինչն է միավորում կպչուն մտքերն ու մեղքի զգացողությունը