71-ամյա բրիտանուհին սկսել է քայլել 3D տպիչի շնորհիվ
Բրիտանացի բժիշկները նորարարական տեխնոլոգիաների միջոցով 71-ամյա բրիտանուհուն վերադարձրել են ինքնուրույն քայլելու հնարավորությունը՝ 3D տպիչով նրա համար ստեղծելով արհեստական կոնքազդրային հոդ։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, տիտանից տպված հոդը փոխպատվաստվել է հիվանդին, ինչից հետո կինը կարողացել է ոտքի կանգնել։ Հաղորդվում է, որ նախքան այս բրիտանուհին 6 անհաջող վիրահատություն է տարել։
«Սա ուղղակի հրաշք է։ Ես նորից կարողանում եմ քայլել, ես բացարձակ երջանիկ եմ»,- ասել է կինը Sky News հեռուստաընկերության հետ զրույցում։
Վիրաբույժ Դուգլաս Դանլոփը նշել է, որ եռաչափ հոդի ամրացման համար օգտագործվել է հիվանդի ողնուղեղի ցողունային բջիջներից պատրաստված սոսինձ։ Մասնագետները վստահ են, որ արհեստական հոդը կհարմարվի օրգանիզմին, ու կինն այլևս օգնության կարիք չի ունենա։










