Ռուսական «Պրոտոն-ԷՄ» հրթիռն այրվել է մթնոլորտի խիտ շերտերում
«Բայկոնուր» տիեզերական օբյեկտից արձակված «Պրոտոն-ԷՄ» հրթիռակիրը, որը տեղափոխելիս է եղել «Էքսպրես АМ4Р» արբանյակը, այրվել է մթնոլորտի խիտ շերտերում, հայտնում է Газета-ն։
Նշվում է, որ այս մասին պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալության ներկայացուցիչը։
«Հրթիռի առանձին, փոքր բեկորներ կարող են Երկրի վրա ընկած լինել։ Դրանց անկման վայրը ներկայում ճշտվում է»,- ասել է ներկայացուցիչը։ Ըստ որոշ տվյալների, բեկորները կարող են ընկած լինել Ալթայում կամ էլ Խաղաղ օվկիանոսի ջրերը։
Նրա խոսքերով, «Պրոտոն- ԷՄ-ի» այրման պատճառ է դարձել 3-րդ աստիճանի շարժիչի աշխատանքի խափանումը։ Միջադեպը տեղի է ունեցել Երկրի մակերևույթից 161 կմ բարձրության վրա։










