Սրտամկանի բջիջները կարող են վերականգնել վերարտադրման ունակությունը
Այս բացահայտումը հերքում է այն պնդումը, որ վերարտադրման պրոցեսը ծնվելուց հետո կանգ է առնում: Այս մասին հաղորդում է Meddauly.ru-ն՝ հղում կատարելով Financial Express-ին:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ դեռահասության տարիներին (8-10 տ.), ի պատասխան վահանաձև գեղձի հորմոնի աճի, սրտի մկանային բջիջները ակտիվորեն բաժանման 24-ժամյա «մարաթոն» են անցնում: Մարդկանց մոտ այդ «մարաթոնն» ամենայն հավանականությամբ՝ մոտ 5 շաբաթ է տևում:
Այդ ընթացքում բջիջների թիվն ավելանում է ավելի քան 40%-ով (շուրջ 500.000 բջիջ): Այսպիսով՝ սիրտը վնասվածքից հետո վերականգնման ավելի մեծ հնարավորություն է ստանում:
Նման արձագանքը սրտի բնականոն պատասխանն է, որը հարմարվում է դեռահաս տարիքում մարմնի արագ աճին:










