Փորձագետներն ապացուցել են, որ ցրված սկլերոզի լիարժեք բուժումը հնարավոր է

00:52 • 17.05.14

Ցրված սկլերոզի բուժման ժամանակակից մեթոդները կիրառելի են միայն հիվանդության զարգացման ավելի վաղ փուլերում: Այս մասին հաղորդում է Meddily.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին:


Սակայն այժմ գիտնականները գիտեն են, թե ինչպես պետք է դանդաղեցնել այդ հիվանդության զարգացումը և վերականգնել նյարդային մանրաթելերը:


Հետազոտություններն իրականացրել են Ժան Լորինգը և Թոմ Լեյնը: Սկզբնական շրջանում նրանք ցանկանում էին հասկանալ ցողունային բջիջների մոդելների մերժման մեխանիզմը ցրված սկլերոզի ժամանակ:


Եվ քանի որ այն աուտոիմունային հիվանդություն է, ապա դա նշանակում է, որ դիմադրողականությունը գրոհում է մարդկային օրգանիզմը, որից տուժում է միելինը՝ նյարդային մանրաթելերի պաշտպանիչ շերտը:


Արդյունքում՝ վատթարանում է տեսողությունը, շարժիչ հմտությունների խնդիրներ, հոգնածության, խոսքի դժվարություն, հիշողության խափանումներ և դեպրեսիա է առաջանում:


Նոր մոտեցումը համախմբված է աշխատում: Այն նվազեցնում է կենտրոնական նյարդային համակարգի բորբոքումները՝ կանխելով հիվանդության ընթացքը: