General Motors ընկերությունը 35 մլն դոլար տուգանք է վճարել

20:46 • 17.05.14

ԱՄՆ իշխանությունները General Motors ավտոմոբիլային ընկերությանը տուգանել են 35 մլն դոլարի չափով՝ փոքրածավալ ավտոմեքենաների բռնկման անջատիչի խափանման հետևանքով նահանջմանն օպերատիվ կերպով չարձագանքելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է BBC Русская Служба-ն:

 

Դա ԱՄՆ օրենքով տուգանքի թույլատրվող առավելագույն չափն է: General Motors-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունում սկսել են վերանայել իրենց աշխատանքային գործընթացները, որպեսզի հետագայում խուսափեն նման իրավիճակներից:


Կոնցեռնը հետ է կանչել խափանված 2.5 մլն ավտոմեքենա, որոնց պատճառով 13 մարդ է մահացել: 

General Motors ընկերությունը 35 մլն դոլար տուգանք է վճարել