Google-ն ու Apple-ը որոշել են այլևս միմյանց դատի չտալ արտոնագրերի համար. ԶԼՄ-ներ

11:44 • 17.05.14

Ամերիկյան Google և Apple ընկերությունները, որոնք արդեն մի քանի տարի է դատական վեճերի մեջ են արտոնագրերի պատճառով, հաշտվել են. նրանք կարգավորել են սմարթֆոնների շուրջ իրենց արտոնագրային վեճերը։ Ընդ որում՝ ընկերությունները դիմել են Վաշինգտոնի Դաշնային վերաքննիչ դատարան՝ խնդրելով հետ կանչել միմյանց դեմ ներկայացված հայցերը, հայտնում է Комсомольская правда-ն։

 

Ինչպես նշվում է ընկերությունների համատեղ հայտարարությունում, այսուհետ նրանք միասին կաշխատեն «արտոնագրային համակարգի բարեփոխումների որոշ ոլորտներում»։

 

Հիշեցնենք, որ Motorola-ն, որը մինչ այս տարեսկիզբ պատկանում էր Google-ին, առաջին հայցն Apple-ի դեմ ներկայացրել էր դեռևս 4 տարի առաջ։
 

Google-ն ու Apple-ը որոշել են այլևս միմյանց դատի չտալ արտոնագրերի համար. ԶԼՄ-ներ