2015-ին գազավորված ըմպելիքի 1 կիլոգրամանոց տարա կուղարկեն Լուսին
2015-ին Լուսին կուղարկեն Pocari Sweat գազավորված ըմպելիքի մեկ լիտրանոց շիշը, որը, հավանաբար, տեղ կհասցնի Falcon 9 հրթիռը, որն ստեղծել է ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկին պատկանող SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունը:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ The Verge-ին հղումով, Էլոն Մասկը մտադիր է դառնալ Google-ի Lunar X prize ծրագրի հաղթող: Ծրագրի հաղթողը կարժանանա 20 մլն դոլար մրցանակի այն դեպքում, եթե նրան հաջողվի տիեզերական սարքի փափուկ վայրէջք իրականացնեն Երկրի արբանյակի մակերեսին:
Հաղորդվում է, որ կոմերցիոն նպատակից բացի` այս ծրագիրը կոչված է ոգևորելու երիտասարդությանը և տիեզերագնացի մասնագիտությունն առավել տարածված դարձնելու:
«Երբեէ մարդու ոտքը կրկին կընկնի Լուսնի վրա, և այդ մարդը կկարողանա վայելել Pocari Sweat-ի համը», - հայտարարել են ճապոնական Otsuka ընկերությունից, որը թողարկում է գազավորված ըմպելիքը:
Նշվում է, որ գազավորված ըմպելիքը կուղարկվի 1 կգ-անոց տիտանիումից պատրաստված տարայում՝ չոր տեսքով, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել ուտելիքի հետ հենց Լուսնի վրա:










