Ադրբեջանցի դիզայները Կալիֆորնիայի համար մեքենա է ստեղծել
Կալիֆորնիական Rezvani Motors-ը ցուցադրել է Beast սպորտքարի մոդելը, որի արտաքին տեսքի վրա աշխատել է ադրբեջանցի դիզայներ Սամիր Սադըխովը: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Կալիֆորնիայում հիմնադրված Rezvani Motors ընկերության արտադրած Beast սպորքարի դիզայնը Lamborghini-ի դիզայնն է հիշեցնում:
Նոր սպորտքարը ստեղծվել է Ariel Atom մոդելի հիման վրա, իսկ նրա կմաղքը պատրաստված է ածխածնի մանրաթելերից: Որպեսզի սեփականատերն այն օգտագործի որպես մրցարշավորդ և շարքային վարորդ՝ մեքենայի առջևի ապակին շարժական է:
Մեքենան արտադրվում է երկու տարբերակով՝ Beast 300 հագեցած է 4 մխոցանի շարժիչով, 315 ձիաուժ հզորությամբ և Beast 2.9 վայրկյանում՝ 0-ից 100 կմ/ժ արագությամբ:















