Սինգապուրում զույգ երկնաքերերը կմիանան կամրջի միջոցով, որը կարելի է անցնել լողալով (լուսանկարներ)
Այս լուսանկարները ցույց են տալիս յուրահատուկ 38-հարկանի զույգ երկնաքերեր ու դրանք իրար միացնող կամուրջ, որը բնակիչները կարող են անցնել լողալով: Sky Habitat-ը 574-սենյականոց բնակելի կառույց է, որը կկառուցվի Սինգապուրի Բիշան քաղաքի կենտրոնում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, արտասովոր աշտարակների առանձնահատկությունը 38-րդ հարկում գտնվող Sky Pool-ն է՝ «երկնային լողավազանը»: Այս շքեղ բնակարաններում ապրող բոլոր բախտավորները կարող են օգտվել լողավազանից՝ ըմբոշխնելով քաղաքի վրա բացվող գեղեցիկ տեսարանը:
Երկնաքերերի նախագծի հեղինակն է իսրայելցի-կանադացի ճարտարապետ Մոշե Սաֆդին, իսկ դրա կառուցումը կավարտվի 2015 թվականին:


















