ԱՄՆ-ում կարող են էլեկտրականություն արտադրող ճանապարհներ կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)

11:00 • 17.05.14

Գյուտարարներ Ջուլյա և Սքոթ Բրուսոնները կարծում են, որ ԱՄՆ-ում ավտոճանապարհների, կայանատեղիների, մայթերի և հեծանվային ուղիների զբաղեցրած ողջ հսկայական տարածքը պետք է վերածվի հսկայական արևային վահանակի, որն էլեկտրականություն կարտադրի: Այդ նախագծի վրա նրանք աշխատում են արդեն վեց տարուց ավելի՝ փորձելով մշակել «արևային ճանապարհներ», որոնք կկարողանան կրել բազմատոննայանոց բեռնատարերի շարասյուների քաշը, հայտնում է style.rbc.ru-ն։

 

Նրանց գործունեությունը վերջապես տվել է առաջին պտուղները. ստեղծվել է ապակե «սալիկների» նախատիպը, որոնք կայուն են վնասվածքների նկատմամբ։ Բացի այդ, դրանք կարող են երեք անգամ ավելի էլեկտրականություն արտադրել, քան այժմ օգտագործում են ԱՄՆ-ում: Նյութը կարող է նաև լիցքավորել տրանսպորտը հենց ընթացքի մեջ գտնվելիս։


Solar Roadways պաշտոնական անվանումը ստացած նախագիծն արդեն երկու անգամ ֆինանսավորվել է ԱՄՆ ավտոմոբիլային ճանապարհների դաշնային վարչության կողմից: Այդ միջոցներն, այնուամենայնիվ, բավարար չեն, այնպես որ այժմ գումար է հավաքվում քրաուդֆանդինգի ռեսուրսների միջոցով:

 

 

 

 

ԱՄՆ-ում կարող են էլեկտրականություն արտադրող ճանապարհներ կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)