Մելանոմայի զարգացումը նահանջում է փորձարարական դեղամիջոցի առջև

23:54 • 19.05.14

Merck ընկերությունը հեղափոխական դեղամիջոց է ներկայացրել, որը կփոխի մելանոմայով (մաշկի քաղցկեղ) հիվանդ մարդկանց կյանքը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով MSN.co.nz-ին:


MK-3475 դեղամիջոցը հայտնի է որպես PD1 սպիտակուցների վրա ներգործող արդյունավետ միջոց: MK-3475-ի հիմքում  իմունամոդուլացնող մոլեկուլն է:


Դա իրականանում է այն պատճառով, որ որոշ ուռուցքների հաջողվում է իմունային համակարգի հարձակումներից խուսափել՝ PD1 սպիտակուցի վրա ազդելով:


Արդյունքում՝ իմունային համակարգը կրկին հնարավորություն է ստանում ճանաչել և հարձակում գործել քաղցկեղի բջիջների վրա՝ արգելափակելով PD1 սպիտակուցը և ակտիվացնելով իմունային T բջիջները:


 

Մելանոմայի զարգացումը նահանջում է փորձարարական դեղամիջոցի առջև