Գիտնականներն օվկիանոսի հատակին 56.000 կմ տարածք կուսումնասիրեն՝ դոնդողանման էակների նոր տեսակներ հայտնաբերելու համար
Գիտնականների 12 հոգանոց խումբը պատրաստվում է 3 տարի տևողությամբ ստորջրյա գիտարշավ անցկացնել, որի նպատակն է լինելու աշխարհի օվկիանոսների հատակին բնակվող տարօրինակ դոնդողանման օրգանիզմների ուսումնասիրությունը։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այդ ընթացքում մասնագետները կուսումնասիրեն 56.600 կմ տարածք՝ Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում։ Հայտնի է, որ գիտնականները հիմնականում ուսումնասիրելու են այն ջրային տարածքները, որոնց մասին շատ քիչ բան է հայտնի։

Աղբյուրը նշում է, որ օվկիանոսի հատակին բնակվող դոնդողանման էակներն օվկիանոսի էկոհամարգի անբաժանելի մասն են։ Դրանցով հիմնականում սնվում են ձկները, խեցգետնակերպերն ու ծովային կաթնասունները։

Առայսօր գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այս կենդանիների միայն 20%-ը, մնացած 80%-ի մասին որևէ բան հայտնի չէ։ Ուստի նշված գիտարշավի կարիքն իրոք զգացվում է։


















