Գիտնականները պատահաբար գերդիմացկուն նյութ են հայտնաբերել

20:17 • 19.05.14

Ամերիկացի գիտնականներին պատահաբար հաջողվել է նոր դասի ինքնավերականգնվող և գերդիմացկուն պոլիմերային նյութ ստանալ, որը կարող է օգտագործվել ավտոարդյունաբերության և էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Zhelezyaka-ին:


Ի տարբերություն համանման նյութերի՝ նոր նյութն ավելի ցածր ինքնարժեք ունի և հասարակության համար առավել անվտանգ է:


IBM-ի մասնագետների ստացած արդյունքների համաձայն՝ պոլիմերն ավելի ամուր է, քան ոսկորը, կայուն է վնասվածքների հանդեպ և կարող է վերականգնել իր նախնական տեսքը:


Բացի այդ, այն հարմար է վերամշակման համար՝ պոլիմերը թթվային միացություններում տարանջատվում է ըստ բաղադրիչների, որոնցից այն սինթեզված է:


Նյութը ստացվել է պատահաբար՝ բժիշկ Ջենեթ Գարսիայի կողմից, ով ջերմակծկումային սինթեզի ժամանակ մոռացել է ավելացնել 3 բաղադրիչներից մեկը:
 

Գիտնականները պատահաբար գերդիմացկուն նյութ են հայտնաբերել