Ճապոնական կղզին հրաբխի ժայթքման պատճառով 5 անգամ մեծացել է

12:19 • 19.05.14

Ճապոնական Նիսինոսիմա կղզին, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից 1.000 կմ դեպի հարավ, շարունակում է մեծացնել իր չափերը, ինչը պայմանավորված է այդ շրջանում հրաբխային ակտիվությամբ։

 

Ինչպես նշում է Интерфакс-ը, կղզին հրաբխային 2 խառնարաններից արտանետվող ժայթքումների պատճառով իր չափերը մեծացրել է 5 անգամ։ Ամեն վայրկյան արտանետվող լավան աստիճանաբար քարանում է՝ հանգեցնելով կղզու մակերեսի ավելացմանը։ Մասնագետների համոզմամբ՝ այս գործընթացն առաջիկա ամիսներին դեռևս շարունակվելու է։

 

Նշվում է, որ այս շրջանում հրաբխային ժայթքումների ակտիվությունը սկսվել է անցած տարվա նոյեմբերից։ Արդյունքում Նիսոնոսիմայի հարևանությամբ նոր, փոքրիկ կղզի է առաջացել, որն ավելի ուշ միացել է Նիսինոսիմային։
 

Ճապոնական կղզին հրաբխի ժայթքման պատճառով 5 անգամ մեծացել է