Ֆլորիդայում գիտությանն անհայտ ձկնատեսակ են որսացել (լուսանկարներ)

21:23 • 19.05.14

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում մայիսի 18-ին ձկնորսներից մեկը արտասովոր ձուկ է որսացել, որի տեսակը մինչ օրս անհայտ էր գիտությանը:


Ինչպես հաղորդում է Russia Today-ը` WFLA պարբերականին հղումով, ձուկը պատկանում է գրեթե նախապատմական ժամանակներին: Այն ունի երկար պոչ՝ առանց լողակների:


Ձկների պահպանության ինստիտուտի կենսաբաններն այժմ փորձում են որոշել, թե որ տեսակին է այն պատկանում` ԴՆԹ հետազոտության ենթարկելով ձկան հյուսվածքը:

Courtesy: FWC Facebook page

 

 

Ֆլորիդայում գիտությանն անհայտ ձկնատեսակ են որսացել (լուսանկարներ)