YouTube-ը 1 մլրդ դոլարով կգնի Twitch տեսախաղերի ծառայությունը
Ամերիկյան YouTube ընկերությունը, որը պատկանում է Google-ին, 1 մլրդ դոլարով կգնի Twitch տեսախաղերի ծառայությունը, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Twitch-ի գնումը կդառնա ամենախոշոր գործարքը YouTube-ի պատմության մեջ, որի մասին կհայտարարվի մոտ ժամանակում։ Այժմ կողմերը սպասում են ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հաստատմանը։ Ընկերությունների ներկայացուցիչներն այդ տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանում։
Twitch-ը համակարգչային խաղերի առաջատար կայք է, գործարկվել է 2011-ին։ Ըստ ընկերության տեղեկությունների՝ ծառայությունն ամեն ամիս ունենում է 45 մլն այցելու։










