Facebook-ը Snapchat-ի ոճով տեսամեսենջեր է ստեղծում. Financial Times

10:07 • 19.05.14

Facebook սոցիալական ցանցը Snapchat ծրագրի ոճով տեսամեսենջեր է ստեղծում, հայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Ըստ այդմ՝ նոր հավելվածը կոչվում է Slingshot: Եվ դրա ստեղծումը շարունակվում է արդեն մի քանի ամիս, գրում է gazeta.ru-ն։

 

Slingshot-ը պարզ և արագ գործող օգտատիրական ինտերֆեյս կունենա: Չի բացառվում, որ հավելյալ ծրագիրը թողարկվի այս ամիս, սակայն Facebook-ը դեռ կարող է հրաժարվել այդ նախագծից: 

 

Facebook-ը որոշել է Slingshot-ի ստեղծումով զբաղվել այն բանից հետո, երբ անցած տարի չկարողացավ Snapchat-ը գնել 3 մլրդ դոլարով:

 

Այժմ սոցիալական ցանցն ունի տեքստային հաղորդագրություններ փոխանակելու իր՝ Facebook Messenger ծրագիրը: Դրանից բացի ձեռք է բերել WhatsApp մեսենջերը։

Facebook-ը Snapchat-ի ոճով տեսամեսենջեր է ստեղծում. Financial Times