Volkswagen XL1 մոդելն արժանացել է տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն մրցանակին (լուսանկարներ)

19:33 • 19.05.14

Լոնդոնի Դիզայնի թանգարանը Volkswagen XL1 մոդելին շնորհել է «Տարվա դիզայն» (Design of the Year) մրցանակը «տրանսպորտային միջոցի տարվա դիզայն» անվանակարգում:


Ինչպես գրում է Комсомольская правда-ն` ավտոարտադրողը նշում է, որ տվյալ հիբրիդը յուրահատուկ է բոլոր առումներով` թեթև կառուցվածքով, խնայողությամբ, շքեղ արտաքին տեսքով:



XL1-ըսահմանափակ քանակությամբ թողարկվել է անցյալ տարի: Երկտեղանի սուպերքարի մշակմամբ զբաղվել է Volkswagen-ի դիզայներների թիմը` ապրանքանիշի գլխավոր դիզայների ղեկավարությամբ: Ըստ ավտոարտադրողի`չնայած թափքի ձևին, որը պայմանավորված է աերոդինամիկայի ստանդարտ օրենքներով, արդեն այսօր մոդելը համարվում է մեքենաշինական դիզայնի հաջողված նախատիպ: Մեքենային վերևից նայելիս այն իր տեսքով դելֆին է հիշեցնում: Այս կառուցվածքը նպաստում է օդի դիմադրության նվազմանը:


Մեքենայի կորպուսում բացակայում են հետևի կողային հայելիները, որոնց փոխարեն XL1-ն օգտվում է հիբրիդի դռներում ներկառուցված ոչ մեծ տեսախցիկներից:


 

 

Volkswagen XL1 մոդելն արժանացել է տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն մրցանակին (լուսանկարներ)