Մոլորակի լավագույն նոր երկնաքերները (լուսանկարներ)

23:13 • 20.05.14

Emporis կառույցների տվյալների միջազգային վերլուծական կազմակերպության վերջին գնահատումների արդյունքում աշխարհի լավագույն նոր երկնաքեր է ճանաչվել Լոնդոնի ապակեպատ Shard («Բեկոր») երկնաքերը:


Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը` իտալացի ճարտարապետ Ռոնցո Պիանոյի նախագծած կառույցը, որի բացումը տեղի է ունեցել անցյալ տարի, միջազգային փորձագետների խումբն ընտրել է ավելի քան 300 երկնաքերերից:


Նշենք, որ կառույցը սկզբում այնքան էլ չի արժանացել լոնդոնցիների հավանությանը: Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվելուն, սակայն, չի խանգարել նաև այն հանգամանքը, որ աշտարակի նորաբաց Shangri-La հյուրանոցում արտացոլքի պատճառով հնարավոր է տեսնել, թե ինչ է կատարվում հարևան սենյակներում:


1. SHARD


87-հարկանի «Բեկորի» բարձրությունը կազմում է 306 մետր: Այն այժմ ամենաբարձր կառույցն է Եվրամիության տարածքում:


1 The Shard

 

2. DC TOWER 1


Վիեննայի էկոլոգիական կառույցը համալրված է ջրախնայող լոգասենյակներով և զուգարաններով: Այն Ավստրիայի ամենաբարձր շինությունն է:


 

3. SHERATON HUZHOU HOT SPRING RESORT


Չինաստանի շքեղ հյուրանոցային ռեզորթը` պայտաձև «Շերատոնը», 19000 լուսադիոդային լույսով է զինված, որոնք պայծառ վառվում են գիշերը:


4. CAYAN TOWER


Դուբայում գտնվող 80-հարկանի կառույցը միահյուսված տեսք ունի, ինչի շնորհիվ նվազում է քամու ազդեցությունը աշտարակի վրա:


 

5. ONE CENTRAL PARK EAST


Սիդնեյում գտնվող այս կառույցի յուրաքանչյուր հարկում ուղղահայաց այգի է աճեցվել: Այնտեղ տեղակայված են նաև ռեստորաններ, խանութներ:


 

6. FLAME TOWERS


Բաքվի ամենաբարձր երկնաքերը 188 մետր բարձրություն ունի:

 


7. MERCURY CITY


Մոսկվայի 75-հարկանի այս կառույցը նախագծված է այնպես, որ այնտեղ հնարավորինս քիչ ջուր և էլեկտրաէներգիա օգտագործվի հալոցքային ջրերը կուտակելու շնորհիվ: Այն Եվրոպայի ամենաբարձր կառույցն է:


 

8. ARDMORE RESIDENCE


Սինգապուրի բնակելի կառույցում կիրառվում են էներգիայի և ջրի օգտագործման արդյունավետ համակարգեր:

 


9. AZ TOWER


Չեխիայում գտնվող աշտարակը ներառում է գրասենյակներ և բնակելի տարածքներ:

 

 


10. TOUR CARPE DIEM


Ֆրանսիայում գտնվող կառույցն աշխատում է երկրաջերմային աղբյուրների հիման վրա և կայուն դիզայն ունի, որը ներառում է արևային ջրատաքացնող, լուսավորող համակարգեր:


10. NANFUNG COMMERCIAL


Չինաստանի հյուրընկալության և ցուցադրության համալիրը տարածքներ է տրամադրում ցուցադրությունների համար, ինչպես նաև՝ ներառում է 5-աստղանի հյուրանոցը` քաղաքի ամենամեծ պարահրապարակով:

 

 

 

Մոլորակի լավագույն նոր երկնաքերները (լուսանկարներ)