Վնասակար սնունդը կարող է հավասարվել ծխախոտին
Սպառողների միջազգային կազմակերպությունը և գիրության համաշխարհային ֆեդերացիան կոչ են անում կարգավորել սննդարդյունաբերությունը, ինչպես ծխախոտի արտադրությունը, քանի որ վնասակար մթերքները ճարպակալման են տանում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Ճարպակալումը բացասական ազդեցության շնորհիվ կարելի է համեմատել ծխախոտի հետ: Փորձագետներն առաջարկում են պարենային ապրանքների փաթեթների վրա գիրության վտանգների մասին պատմող և ապրանքի բաղադրության վերաբերյալ հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն պարունակող պիտակներ փակցնել:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկային մահացության ամենաբարձր ցուցանիշները ճարպակալման հետևանք են (2005թ.-ին՝ 2.6 մլն, 2010թ.-ին՝ 3.4 մլն դոլար):










