Չինաստանում «էներգիա խնայելու համար» հաժարվել են Windows 8 օպերացիոն համակարգից

21:23 • 20.05.14

Չինաստանի իշխանություններն արգելել են պետական հաստատություններում օգտագործել Microsoft ընկերության թողարկած Windows 8 վերջին օպերացիոն համակարգը, որը երկար ժամանակ վաճառքի անկում է ապրում երկրում:


Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Reuters-ին հղումով, Չինաստանի` պետական գնումների հարցով կարգավորիչ մարմինը կառավարական համակարգիչներում Windows 8-ի կիրառման արգելքը մեկնաբանել է այն հանգամանքով, որ դա քայլ է՝ ուղղված էներգախնայող արտադրանքների կիրառմանը:


Միաժամանակ՝  Չինաստանի «Սինխուա» պաշտոնական տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ արգելքն ուղղված է համակարգիչների անվտանգության պահպանմանը, երբ Microsoft-ը դադարեցրել է Windows XP համակարգի տեխնիկական ապահովումը, որը մեծ ճանաչում էր վայելում Չինաստանում:


Նշվում է, որ ո'չ գործակալությունը, ո'չ էլ՝ կառավարությունը չեն բացատրել, թե ինչպես պետք է Windows 8-ից հրաժարվելն օգնի էներգախնայող համակարգերի կիրառմանը:

 

Չինաստանում «էներգիա խնայելու համար» հաժարվել են Windows 8 օպերացիոն համակարգից