Facebook-ը երկարամյա գովազդային պայմանագիր է կնքել Publicis-ի հետ

12:28 • 20.05.14

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը բազմամյա պայմանագիր է կնքել Publicis ընկերության հետ, որի արժեքը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլար։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, արդյունքում Publicis-ն ընդլայնված հասանելիություն կստանա Facebook-ի գովազդային տվյալներին և կօգնի սոցկայքին ավելի լավ օգտագործել իր հնարավարություններն Instagram ֆոտոծառայությունում։

 

Նշվում է, որ 2 ընկերությունների համագործակցության վերաբերյալ բանակցային գործընթացի վրա ծախսվել է մի քանի ամիս։
 

Facebook-ը երկարամյա գովազդային պայմանագիր է կնքել Publicis-ի հետ