Google-ը գնում է Divide ստարտափը

11:57 • 20.05.14

Google որոնողական հսկան գնում է Divide ստարտափը, որը հիմնել են Morgan Stanley-ի նախկին ՏՏ աշխատակիցները, հայտնում է The Wall Street Journal-ը:

Գործարքի արժեքը չի հրապարակվում, հայտնում է gazeta.ru-ն։

 

Divide հավելյալ ծրագիրն օգնում է ընկերություններին կառավարել աշխատակիցների զանազան բջջային սարքեր։ Google-ում հուսով են, որ այդ ծրագիրը կորպորացիային կօգնի ընդլայնել բիզնես-գործընկերների թիվը: 

 

Աշխարհում ամենամեծ ժողովրդականությունը վայելող բջջային օպերացիոն համակարգն Android-ն է, սակայն դա չի տարածվում ընկերությունների շրջանում: Ժամանակին շուկայի այդ սեկտորում գերիշխում էր BlackBerry-ն, սակայն հիմա Apple-ը, Google-ը և Microsoft-ը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը։

Google-ը գնում է Divide ստարտափը