Աշխարհում ամենալավ պահպանված մամոնտը կցուցադրվի Լոնդոնում (լուսանկարներ)
Այս ուրբաթ Լոնդոնի Բնական պատմության թանգարանում ցուցադրության կհանվի աշխարհում մամոնտի ամենալավ ու ամբողջական պահպանված նմուշը՝ ձագուկ Լյուբան։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մամոնտի ձագը, որն ունի 85 սմ բարձրություն և 130 սմ լայնություն, 42.000 տարի թաքնված է եղել Սիբիրի սառույցներում։

Շնից քիչ մեծ մամոնտը հայտնաբերվել էր 2007թ. մայիսին՝ ոմն Յուրի Խուդիի ու իր որդիների կողմից, ովքեր փայտ հավաքելիս են եղել Յուրիբեյ գետի մոտակայքում։ Արդյունքում՝ հայտնաբերված նմուշը, որը սատկել է 1 ամսականում, կոչել են Յուրիի կնոջ անունով՝ Լյուբա։

Մասնագետների խոսքերով՝ մամոնտն այսքան լավ է պահպանվել, քանի որ այն հազարամյակներ շարունակ եղել է սառույցի մեջ, ինչը թույլ չի տվել թթվածնին քայքայել կենդանու մարմինը։
Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 7-ը։
















