Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 3 նորագույն պլանշետը

23:24 • 20.05.14

Microsoft ընկերությունը թողարկել է Surface Pro 3 նոր պլանշետը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին Նյու Յորքում մամլո ասուլիսում լրագրողներին հայտարարել է ընկերության փոխնախագահ Փենոս Փենեյը, ով պատասխանատու է Surface-ի արտադրության համար:


Ակնկալվում էր, որ Surface Pro 3-ի հետ միասին ընկերությունը կներկայացնի նաև Surface Mini-ն, սակայն դա տեղի չունեցավ:


Surface Pro 3 նորույթն ունի 12 դյույմ անկյունագծով սենսորային էկրան` 2160 × 1440 պիքսել կետայնությամբ: Պլանշետի կորպուսն ավելի բարակ է, քան երկրորդ սերնդի Surface Pro-ինը: Երրորդ սերնդի Surface Pro-ի հաստությունը կազմում 9.1 մմ, իսկ երկրորդինը` 13 մմ: Պլանշետի հետ առաջարկվում է ստեղնաշար-պատյանը` 4 գույնով` սև, մանուշակագույն, երկնագույն և կարմիր:


Սարքավորումն աշխատում է Windows 8.1 Pro համակարգի պրոֆեսիոնալ տարբերակով: Այն համալրված է Intel i7 պրոցեսորով և USB 3.0 միակցիչ լարով:
 

Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 3 նորագույն պլանշետը