600 ձիաուժ և ավելի. մեքենաշինական հսկաների «գերհզոր» մոդելները (լուսանկարներ)

23:02 • 20.05.14

Համաշխարհային մեքենաշինական հսկաները մրցում են՝ ո'չ միայն շքեղ, այլև՝ գերհզոր մոդելներ ներկայացնելով: Այս մասին գրում է Motor.ru-ն և ներկայացնում հայտնի մեքենաշինական ընկերությունների ամենահզոր մոդելները, որոնց հզորությունը գերազանցում է 600 ձիաուժը:


BMW բավարական ընկերության ամենահզոր մոդելը թողարկվել է M5-ի 30-ամյա հոբելյանի առթիվ: M5-ի ամենահզոր մոդելը, որի 4.4 լիտր ծավալով 8 մխոցային երկտուրբո շարժիչը զարգացնում է 600 ձիաուժ հզորություն, 100 կմ/ժամ արագույթունը զարգացնում է 3.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է305 կմ/ժամ: Նորույթը կթողարկվի սահմանափակ քանակով` 300 օրինակով:


Bentley Flying Spur սեդանը համարվում է ամենահզորը ապրանքանիշի պատմության մեջ: Այն զինված է 6 լիտր ծավալով 12 մխոցային W-աձև շարժիչով, որը զարգացնում է 625 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժամ արագությանը 2.5 տոննա կշռող մեքենան հասնում է 4.6 վայրկյանում: Սեդանի առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժամ:


Mercedes-Benz S 65 AMG հզորագույն մոդելը համալրված է 6 լիտր ծավալով 12 մխոցային V-աձև շարժիչով, որը ունակ է զարգացնելու 630 կմ/ժամ արագություն: 100 կմ/ժամ-ի մեքենան հասնում է 4.3 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:


ABT Sportsline ստուդիայի վերջին աշխատանքներից է Audi S8 «գերհզոր» սեդանը: Ընկերության ինժեներները 4 լիտր ծավալով երկտուրբո 8 մխոցային V-աձև շարժիչի հզորությունն ավելացրել են` 520 ձիաուժից հասցնելով 640-ի: 100 կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 4.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 280 կմ/ժամ:

http://img01.rl0.ru/14ac533e425c34dea05c6d996e093a23/c830x500q90/mtr.rl0.ru/upload/6/9f/39f46f3474d588cef02e571965610.jpeg

Hennessey ամերիկյան ընկերությունը Chrysler 300C SRT8-ի 6.4 լիտր ծավալով բազային 8 մխոցային շարժիչը համալրել են կառավարման բլոկով, կատարելագործված ներարկման համակարգով, ճնշման մեխանիկական կոմպրեսորով, ինչից հետո շարժիչի հզորությունը 654-ից հասել է 650 ձիաուժի: 100 կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 3.6 վայրկյանում:

 

Hennessey Performance ստուդիայի ևս մեկ ծրագիր` նախատեսված Chevrolet SS մոդելի համար, թույլ է տալիս այն վերածել 1000 ձիաուժ հզորություն ունեցող մոդելի: Այս պարագայում այն նախկին 6.2 լիտր 8 մխոցային շարժիչի փոխարեն, որը 420 ձիաուժ էր զարգացնում, կզինվի 7 լիտր ծավալով երկտուրբո շարժիչով: Սեդանը 100 կմ/ժամ արագությունը կզարգացնի 3.2 վայկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 320 կմ/ժամ:

 


Gemballa ստուդիան Porsche Panamera-ն դարձրել է աշխարհի ամենաարագ մեքենան, որը կշռում է 2 տոննայից ավել: Այն կարողացել է զարգացնել 338.8 կմ/ժամ արագություն: Ընկերությունում մոդելի բազային 4.8 լիտր ծավալով երկտուրբո 8 մխոցային շարժիչի հզորությունը 520-ից հասցրել են 700-ի: 100 կմ/ժամ-ը թյունինգը զարգացնում է 3.3 վայկյանում:

 

600 ձիաուժ և ավելի. մեքենաշինական հսկաների «գերհզոր» մոդելները (լուսանկարներ)