Շոտլանդացի երեխաներն աշխարհում ամենածույլերից են. բրիտանացի գիտնականների եզրակացությունը

16:29 • 20.05.14

Շոտլանդացի երեխաներն աշխարհում ամենածույլերից են, ասված է Journal of Physical Activity and Health գիտական ամսագրում հրապարակված բրիտանացի գիտնականների հոդվածում, գրում է gazeta.ru-ն:

 

Նրանք նման եզրակացության են եկել հետազոտության ընթացքում, որի ժամանակ հետազոտել են երեխաների ակտիվությունն Ավստրալիայում, Կանադայում, Կոլումբիայում, Անգլիայում, Ֆինլանդիայում, Գանայում, Իռլանդիայում, Քենիայում, Մեքսիկայում, Մոզամբիկում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում, Շոտլանդիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում:

 

Պարզվել է, որ Նոր Զելանդիայում և Մոզամբիկում երեխաները, համաձայն հետազոտության տվյալների, ամենաակտիվն են: Միևնույն ժամանակ մնացած 13 երկրներում երեխաների ակտիվությունը բավականին ցածր է եղել:

 

Այնուամենայնիվ, ամենածույլ երեխաների կոչմանը կարող են հավակնել միայն շոտլանդացի դեռահասները: Գիտնականները ցանկանում են նման հետազոտություն անել՝ ներգրավելով ավելի շատ երկրների։

Շոտլանդացի երեխաներն աշխարհում ամենածույլերից են. բրիտանացի գիտնականների եզրակացությունը