ՄԱԿ-ը թույլ է տվել ինքնակառավարվող մեքենաների արտադրությունը
ՄԱԿ-ը լրացում է կատարել ճանապարհային երթևեկության վերաբերյալ վիեննական կոնվենցիայում ՝ որոշելով, որ ավտոմատ կառավարվող փոխադրամիջոցները թույլատրելի են ճանապարհներին։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ավտոմատացված մեքենաների կիրառումը թույլատրվում է մի նախապայմանով. վարորդը պետք է այն ամեն վայրկյան կանգնեցնելու հնարավորություն ունենա։
Euromag-ը նշում է, որ 1968թ. ընդունված կոնվենցիան նախքան այս դեմ էր ավտոմատացված տեխնոլոգիային։ Այսինքն՝ յուրաքանչյուր վարորդ պարտավոր էր անընդհատ հսկել իր տրանսպորտային միջոցը։
Աղբյուրը հավելում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկա Google, ինչպես նաև Daimler, Volvo, Continental, BMW ընկերություններն արդեն իսկ աշխատում էին ինքնակառավարվող մեքենաների ստեղծման վրա՝ նախքան համապատասխան օրենքի ընդունումը։
Սակայն այժմ դրա համար ստեղծվել է իրավական հիմք։ Մասնագետների կարծիքով՝ ինքնակառավարվող մեքենաների զանգվածային արտադրությունը կսկսվի 2020թ.։










