Ձեր անձնական սմարթֆոնը. Vertu ընկերությունը սմարթֆոնի վրա կհավերժացնի տիրոջ անունը (լուսանկար)
Vertu ընկերությունն իր հաճախորդներին Constellation- Vertu Monogram սերիայի սմարթֆոնների անհատականացման բացառիկ ծառայություն է առաջարկում: Ինչպես հայտնում է Rbc.ru-ն` այն հասանելի կլինի միայն 27 բուտիկում ողջ աշխարհի տարածքում:
Vertu հեռախոսներն ու սմարթֆոնները միշտ աչքի են ընկել անհատականությամբ, քանի որ ապագա տերը հնարավորություն ուներ ընտրելու կորպուսի մետաղը, տեսքը, կաշվի ձևն ու գույնը, թանկարժեք քարերն ու դիզայնի այլ տարրեր: Իսկ այժմ Constellation սմարթֆոնների պատվիրատուները կարող են զարդարել իրենց հեռախոսը կաշվե պատյանով` սև կամ 4 այլ շքեղ երանգով (կապուչինո, մոկկո, նարնջագույն և բոսորագույն), ինչպես նաև՝ սեփական մոնոգրամով և գունավոր զարդանաշխերով, որոնք կարող են ներկայանալ 3 տեսակով և 18 երանգով: Ընդհանուր առմամբ՝ դա 3000 տեսակի մեջ ընտրություն կատարելու հնարավորություն է ընձեռում:
Ինչպես մեկնաբանել է ընկերության գործադիր տնօրեն Մասիմիլիանո Պոլյանին` կայուն աճ է նկատվում շքեղության պարագաների և ընդհանուր առմամբ՝ Vertu հեռախոսների անհատականացման ոլորտում:














