Վիտամինները երեխաներին զերծ են պահում նրանց վրա ազդող ծխախոտի ծխից
Եթե հղիության ընթացքում կինը ծխում է, ապա դա բացասական ազդեցություն է ունենում երեխայի առողջության, մասնավորապես` թոքերի վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:
Այդ մասին գիտեն բոլորը, սակայն շատ կանայք միևնույն է` շարունակում են ծխել: Իսկ վիտամին C-ն կարող է բարելավել թոքերի գործառույթը և նվազեցնել խզոցների առաջացումը ծխողների երեխաների մոտ:
Վիտամին C-ն ամենապարզ և ամենամատչելի միջոցn է, որն օգնում է թոքերի գործունեության խանգարման, թոքային վարակների և մանկական ասթմայի ժամանակ խուսափել հոսպիտալացումից:
Հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին C-ն պտղի թոքերի զարգացման փուլում արգելափակում է նիկոտինի ազդեցությունը:










