Վիլնյուսի հայտարարության արդյունքում ՀՀ-ն ԵՄ-ի հետ պետք է «ճանապարհային քարտեզ» կազմեն. ՀՀ վարչապետ

13:51 • 21.05.14

Ազգային ժողովում այսօր՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԵՄ-ի հետ Հայաստանը պատրաստվում է ինչ-որ նոր փաստաթուղթ ստորագրել:

Նա նկատեց, որ կառավարության ծրագրում ասված է, որ Հայաստանն ավելի է խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ իրավական առումով:


Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդել, և նոյեմբերին Վիլնյուսում արված hայտարարության արդյունքում պետք է «ճանապարհային քարտեզ» կազմեն։


Նա նկատեց, որ փորձելու են առաջ տանել «և/և»-ի քաղաքականությունը՝ միաժամանակ ամրապնդելով հարաբերությունները Մաքսային միության հետ: