Ջերմուկում ավտոմեքենան արգելափակվել է տեղացած ձյան պատճառով

13:59 • 21.05.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.11-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղի բնակիչ Խ. Ս.-ն ս.թ մայիսի 17-ին (ընտանիքի անդամների հետ) գտնվում է Ջերմուկ քաղաքի մոտակայքում գտնվող արոտավայրում և նախնական տվյալներով տեղացած ձյան պատճառով արգելափակվել է այնտեղ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել փրարարները։


ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություններ։