Կարմիր խաչը վերսկսել է հումանիտար օգնության մատակարարումը Հալեպ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է հումանիտար օգնության մատակարարումները Սիրիայի Հալեպ քաղաք: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով:
Հումանիտար օգնության մատակարարումն առաջին անգամ իրականացվել է 2013-ի հոկտեմբերից հետո:
Հալեպը 2012-ի ամառվանից գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ հանդես եկող ուժերի վերահսկողության ներքո:










