Նոր ըմպելիքը կօգնի խուսափել արևի ճառագայթներից

01:25 • 21.05.14

Osmosis Skincare ընկերությունը հայտարարել է «Harmonized H20 UV» անունը կրող արևից պաշտպանող առաջին ըմպելիքի ստեղծման մասին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Telagraph-ին:


Ընկերության հայտարարության համաձայն՝ պահպանությունն ապահովում են ջրի թրթռացող մոլեկուլները, որոնք արտացոլում են UVA և UVB սպեկտրի ճառագայթների 97%-ը:


Ընկերության հիմնադիր, բժիշկ Բեն Ջոնսոնի խոսքով՝ իրեն հաջողվել է ստիպել մոլեկուլներին՝ թրթռալ:


Սկզբունքորեն ոչ մի գիտական ապացույց չկա, որ պաշտպանության նման մեխանիզմը հնարավոր է: Անկախ փորձագետների խոսքով՝ ջրային UV թրթռացող մոլեկուլները ֆանտաստիկայի ժանրից են:


 

Նոր ըմպելիքը կօգնի խուսափել արևի ճառագայթներից