Բեռլուսկոնին լիովին աջակցում է ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը

12:55 • 21.05.14

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին աջակցություն է հայտնել Ուկրաինայում ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշմանը, գրում է ria.ru-ն:

 

Ելույթ ունենալով իտալական La 7 հեռուստաալիքի հաղորդման եթերում և պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ճիշտ է արդյոք Ռուսաստանի նախագահն ուկրաինական խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման հարցում՝ նախկին վարչապետը պատասխանել է` «Լիովին»:

«Կիևը շարունակում է պարտքեր կուտակել, նա փող չունի գազի դիմաց վճարելու համար: Իրար հաջորդում են իրավիճակներ, որոնք կապ չունեն ժողովրդավարության հետ: Կարծիք կա, որ կառավարությունը գտնվում է վտանգավոր ազգայնականների խմբի ձեռքերում»,- ասել է Բեռլուսկոնին:

 

«Ղրիմում հանրաքվե է անցնում, ապահովվում է ազգերի ինքնորոշման իրավունքը»,- շարունակել է նա։


Իտալիայի նախկին վարչապետը կրկին քննադատության է ենթարկել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը՝ անդրադառնալով պատժամիջոցներին և G8-ի հանդիպմանը չմասնակցելու որոշմանը։